ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՒ՞մ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը

ՈՒ՞մ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը
20.05.2024 | 11:40

Մի մոռացեք, որ Իրանը խորքային պետություն է։ Նախագահի մահը ներքաղաքական լուրջ ցնցումների չի հանգեցնի։

Անգամ անդրդվելի հեղինակություն հանդիսացող Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը չկարողացավ ցնցել Իրանը ներսից և չհանգեցրեց լուրջ վերադասավորումների էլիտայում։

Մեկ այլ բան է արտաքին ճարտարապետությունը։

Իսրայելական հետքի մասին վարկածը կենտրոնական դարձավ վթարի մասին տեղեկության հրապարակման առաջին իսկ րոպեներից։

Եվ եթե այն Թեհրանում ստանա անհրաժեշտ գաղափարական ու տեղեկատվական աջակցություն, ապա, ըստ էության, ստեղծվում է casus belli ռազմական գործողություններ սկսելու համար։

Հիմնական հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը:

Տարբերակները շատ չեն։

Հիշեցնեմ միայն, որ օրերս Էրդողանը հայտարարեց Թուրքիայում կանխված հեղաշրջման մասին, որը, պետք է խոստովանել, ավելի մեծ գործընթացների նախօրեին տեղեկատվական օպերացիայի տպավորություն է ստեղծում։

Ինչ խոսք, զոհի կերպարի ձևավորումը աշխատող տեխնոլոգիա է։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 6262

Մեկնաբանություններ